Տնտեսական

20.11.2015 16:22


Անվավեր է ճանաչվել կանադական դեղի գրանցումը

Անվավեր է ճանաչվել կանադական դեղի գրանցումը

Հիմք ընդունելով «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 0101192115 գրությունը և ՀՀ ԱՆ դեղաբանական խորհրդի 2015 թվականի հոկտեմբերի 30-ի թիվ 10-2/15 նիստի եզրակացությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2015 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 3253-Ա հրամանով անվավեր է ճանաչվել Կանադայի «ԻԴ Բիոմեդիքալ Քորպորեյշն Քվեբեկ (ԳլաքսոՍմիթԿլայն Գրուպ)» դեղագործական ընկերության արտադրության «ՖլուԼավալ, հեմագլյուտինի Ա շտամ (H1N1), հեմագլյուտինի Ա շտամ (H3N2), հեմագլյուտինի Բ շտամ, դեղակախույթ ներարկման, 15մկգ/0,5մլ+ 15մկգ/0,5մլ+ 15մկգ/0,5մլ, 0,5մլ սրվակներ (10)» դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:

Նշենք, որ դեղի գրանցումն անվավեր է ճանաչվել` մարքեթինգային նկատառումներից ելնելով:

ՀՀ առողջապահության նախարարություն

Այս խորագրի վերջին նյութերը