Լրահոս

21.11.2009 16:45


ԲՀԿ–ից արձագանքել են Ռուբեն Հայրապետյանի հայտարարությանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի մամուլի գրասենյակը տեղեկացնում է, որ Գագիկ Ծառուկյանն այժմ գտնվում է երկրի սահմաններից դուրս, և, ցավոք սրտի, այս պահին չի կարող ինքն անձամբ պատասխանել ՀՖՖ ղեկավարի հայտարարություններին:

Սակայն տեղին ենք համարում հիշեցնել, որ բարոյականության մասին խոսում են ոչ թե մեկ հայտարարությամբ, կամ էլ մեկ խոսքով, այլ այն ձևավորվում է մարդու տարիների աշխատանքի, նրա թողած ձեռագրի արդյունքում: Եվ այդ առումով մեր ժողովուրդը լավ  է տեսնում, թե ով ինչպես է ղեկավարում իրեն վստահված ոլորտը և ինչ հաջողություններ ունի այնտեղ: Իսկ փաստն այն է, որ տարիներ շարունակ հայ մարզասեր հասարակության համար մի այնպիսի զգայուն ոլորտ, ինչպիսին ֆուտբոլն է, մնում է անմխիթար վիճակում: Միթե՞ բարոյական է խոսել բարոյականության մասին, երբ մարզադաշտում ծեծի են ենթարկվում մարզասերները, որոնք ուղղակի խիզախություն են դրսևորում պահանջել ոլորտի պատասխանատուների հրաժարականը: Կարծում ենք, նախևառաջ, այս հիմնախնդիրներն ունեն շուտափույթ լուծման կարիք, որպեսզի հայ շարքային մարզասերը վերջնակապես ականատես լինի ոլորտի դրական տեղաշարժերին:

ԲՀԿ նախագահի մամուլի գրասենյակ 

Այս խորագրի վերջին նյութերը