Կառավարության նիստում, նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզոնային վաճառքների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»: Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ. սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:
ԱՆ–ն պնդում է՝ դեղերը չեն թանկացել
Կառավարության նիստում, նախքան առողջապահության ոլորտին վերաբերող հարցերի քննարկումը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրել է դեղորայքի վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները: Առողջապահության նախարարության կողմից մշտադիտարկվել են մայիս-հոկտեմբեր ամսվա ընթացքում չորս խոշոր ներկրողների ամենավաճառվող, ըստ գնացուցակների և ըստ ներկրման ծավալների, 50 առաջին անվանումները: Մշտադիտարկման արդյունքների համաձայն՝ վերոհիշյալ դեղորայքի 60 տոկոսի գինը մնացել է անփոփոխ, 34 տոկոսը նվազել է շուրջ 30 տոկոսով և 6 տոկոսը՝ 3 տոկոսով թանկացել է, ինչը կապված է սեզոնային վաճառքների հետ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ևս մեկ անգամ հորդորել է այդ ամենի մասին տեղեկացնել հանրությանը անհիմն լուրերից խուսափելու համար. «Բազմաթիվ առիթներով ինձ նամակներ են գրում, որ դեղերն անհիմն թանկացել են: Ուսումնասիրության արդյունքում փաստորեն պարզվել է, որ նման խնդիր չկա, նույնիսկ կա գների նվազում: Դրա մասին պետք է խոսվի և ներկայացվի հանրությանը: Ես խնդրում եմ իմ բոլոր գործընկերներին այդ հարցում լինել ուշադիր»:
Կառավարությունն ընդունել է առողջապահության ոլորտին վերաբերող որոշումներ. սահմանել է տնային ուսուցման իրավունք վերապահող հիվանդությունների ցանկը, ինչը հնարավորություն է ընձեռում երեխային ներգրավված լինել կրթական գործընթացին՝ չնայած նրա հնարավորությունները սահմանափակող հիվանդությունների: Ելնելով համընդհանուր ներառական կրթությանն անցնելու երկրի որդեգրած քաղաքականությունից, ինչը հնարավորություն է ընձեռում նախկինում տնային ուսուցման մեջ ընգրկված երեխաներին հաճախել հանրակրթական դպրոցներ, որոշ չափով նեղացվել են տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները: Ըստ այդմ, կհստակեցվեն և համընդհանուր ներառական կրթության քաղաքականության համատեքստում կարդիականացվեն տնային ուսուցման իրավունք վերապահող բժշկական ցուցումները և հիվանդությունների ցանկը:
ՀՀ կառավարություն