Լրահոս

21.11.2009 16:34


Իլհամ Ալիևը «վճռորոշ» է համարել կիրակի օրը կայանալիք բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ

Իլհամ Ալիևը «վճռորոշ» է համարել կիրակի օրը կայանալիք բանակցությունները Սերժ Սարգսյանի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «վճռորոշ» է համարում առաջիկա կիրակի օրը Մյունխենում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայանալիք բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

«Այդ հանդիպումը պետք է վճռորոշ դերակատարություն ունենա բանակցությունների գործընթացում»,- «Ռոյթերզ» գործակալությանը հղում անելով՝ փոխանցել է «Ազատոթյուն» ռ/կ-ը։

«Եթե հանդիպումն ավարտվի անարդյունք, բանակցությունների հետ կապված մեր հույսերը կսպառվեն, ու մենք այլ տարբերակներ չենք ունենա»,- ուրբաթ ուշ երեկոյան հեռուստատեսային ելույթում հայտարարել է Ալիևը՝ հավելելով, թե Ադրբեջանն իրավունք ունի ուժով վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը:

 

Այս խորագրի վերջին նյութերը