Օբաման խոստացել է այլևս չսահմանափակել իրանական նավթի գնումները
Վաշինգտոնն այլևս չի սահմանափակի Իրանից նավթի գնումները։ Համապատասխան հուշագիրը, «ՌԻԱ նովոստիի» փոխանցմամբ, ստորագրել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։
Ամերիկացի առաջնորդն ընդգծել է՝ ներկայումս աշխարհում նավթի մեծաքանակ պաշարներ կան, բացի Իրանից՝ նավթամթերք կա նաև շատ այլ երկրներում, ինչը թույլ է տալիս նվազեցնել Իրանից գնումների ծավալը։ Սակայն ԱՄՆ–ը հնարավոր է համարում իրանական նավթի գնումը 2013–ի մակարդակով Գործողությունների համատեղ ծրագրի համապատասխան։ Վերջինը ստորագրվել է 5+1 խմբի կողմից և չեզոքացնում է իրանական միջուկային ծրագրից սպասվող հնարավոր վտանգը։

Օբաման խոստացել է նաև ուշադիր հետևել իրավիճակին։
7or.am