Աշխարհ

19.11.2015 15:56


Ասադը հնարավոր է համարել իր հրաժարականն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակից 2 տարի անց միայն

Ասադը հնարավոր է համարել իր հրաժարականն ահաբեկիչների նկատմամբ հաղթանակից 2 տարի անց միայն

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ իր հրաժարականն անհնար է, մինչև «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նկատմամբ հաղթանակ չտոնվի։ Ինչպես գրում է «lenta.ru»–ն, այս մասին նա ասել է իտալական «RAI» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Անցումային կառավարության գրաֆիկը պետք է աշխատի ահաբեկչության նկատմամբ հաթանակից հետո միայն։ Քաղաքական առումով հնարավոր չէ արդյունքների հասնել այնքան, քանի դեռ ահաբեկիչները վերահսկում են Սիրիայի շրջանների զգալի մասը»,–Ասադի խոսքերն է մեջբերում «Интерфакс»–ը։

Ահաբեկիչներին հաղթելուց հետո անցումային ժամանակաշրջանի տևողությունն Ասադը գնահատել է 1,5-2 տարի։ Միաժամանակ, նա հնարավոր է համարել իր մասնակությունը նախագահական ընտրություններին։

«Այս հարցում չկա որևէ արգելված կարմիր գիծ։ Եթե ես սիրիացիների կողմից նախագահ ընտրվեմ, ապա նրանց լավ ապագա է սպասվում»,–ասել է Ասադը՝ ընդգծելով, որ իշխանության ղեկին մնալու որոշումը՝ առանց ընտրությունների, իր համար քաղաքական սխալ կլիներ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը