Լրահոս

18.11.2015 21:21


Առեղծվածային ու ողբերգական դեպք Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը

Առեղծվածային ու ողբերգական դեպք Սիլիկյան թաղամասի գերեզմանատանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` այսօր` նոյեմբերի 18-ին, առեղծվածային և ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:00-ի սահմաններում Երևանի Ճառագայթային և այրվածքաբանական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որ Սիլիկյան թաղամասի գերեզմանոցից ամբողջովին այրված վիճակում հիվադանոց են տեղափոխել մի տղամարդու, ով գիտակցության չգալով` մահացել է:

Քննիչները պարզել են, որ մահացածը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 35-ամյա Սարգիս Բալախյանն էր: Տեղի ունեցածը ինքնահրկիզում է, թե անզգույշ դժբախտ պատահար` ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են:

Մանրամասները՝ SHAMSHYAN.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը