«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լրագրողներինասել է, որպատրանքներ չունի, թե Հայաստանի արդարադատության համակարգը միանգամից դարձել է ժողովրդավարական։ Այդ պատճառով նա 3 ենթադրություն ունի՝ ինչու վարչական դատարանը բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության, որի շնորհիվ նա թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու հնարավորություն ստացավ։
-Կա՛մ իշխանությունը որոշել է քաղաքական կամք դրսևորել, ինչը շատ քիչ հավանական եմ համարում, կա՛մ նախապատրաստել է նոր սցենար, և Փաշինյանի մասնակցությունն ընտրություններին կխոչընդոտվի այլ էտապներում։ Եվ կա երրորդ տարբերակը՝ գուցե իշխանությունն արտաքին գործոնների պատճառով անելանելի վիճակում է և առայժմ վերջնական որոշում չի կայացրել ու սպասում է իրադարձությունների զարգացմանը,- իր ենթադրություններն է ներկայացրել Ս. Սուրենյանցը։
Նա ավելացրել է, որ, այնուամենայնիվ, դրական էր վարչական դատարանի այդ որոշումը, և ընդդիմությունն ամեն ինչ պետք է անի թիվ 10 ընտրատարածքում քաղաքական պայքար իրականացնելու և քաղաքական գործընթացի արդյունքում հաղթանակ ապահովելու համար։
-Բայց իլյուզիաներ, թե իշխանությունները դեմոկրատական փոփոխությունների են գնում վարչական դատարանի միայն երեկվա որոշմամբ, ես չունեմ։ Դա իշխանությունը պետք է կոմպլեքս քայլերով ապացուցի։ Եթե 10-րդ ընտրատարածքում իշխանությունը կարողանա ազատ մրցակցության միջավայր ստեղծել, առաջին ողջունողներից մեկը կլինեմ ես՝ անկախ նրանից՝ թեկնածուներից ով կտիրանա մանդատին։ Բայց ես առայժմ նման մթնոլորտ չեմ տեսնում։
Սուրեն Սուրենյանցը Նիկոլ Փաշինյանի մասին
«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը լրագրողներին ասել է, որ պատրանքներ չունի, թե Հայաստանի արդարադատության համակարգը միանգամից դարձել է ժողովրդավարական։ Այդ պատճառով նա 3 ենթադրություն ունի՝ ինչու վարչական դատարանը բավարարեց «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի հայցն ընդդեմ ոստիկանության, որի շնորհիվ նա թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու գրանցվելու հնարավորություն ստացավ։

7or.am