Իշխանություններն ահաբեկչության պահանջ են ծնում (տեսանյութ)
2014-ի փետրվարին Կոնդ թաղամասի բնակիչները Սերժ Սարգսյանին բռնացրին նախագահական առանձնատնից դուրս գալիս ու բողոքեցին, որ հերիք չէ՝ 7 տարի անտուն են մնացել, դեռ երկու ամսվա վարձավճարներն էլ չեն ստացել (հավանաբար, Սաշիկի 50 տոկոս փայից հերթական ներդրողը փախել էր):
Սերժ Սարգսյանն, ի պատասխան տնավեր դարձած բողոքավորների, սաստեց. «Եթեեսեմձերնախագահը, ուրեմնպիտիինձմեղադրե՞ք»:
Այսօր էլ մի քաղաքացի է նրան բռնացրել նախագահական առանձնատնից դուրս գալիս ու դժգոհել, որ ՀՀ-ում դատարանները չեն գործում: Ի պատասխան քաղաքացու՝ Սարգսյանն ասել է «Հնարավորէ»: Ու խոսքը շարունակելով՝ հույս է հայտնել, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: Այսինքն` ՀՀԿ ղեկավարն իր կուսակիցներին, մասնավորապես` լիսկայանման արարածներին մինչեւ հիմա ներում ու վերանշանակում էր իրենց պաշտոններում միայն այն պատճառով, որ դատարանները չեն գործում: Ու դրա համար պետք է փոխել Սահմանադրությունը:
Հարց է առաջանում՝ իսկ դու մինչեւ հիմա ինչո՞ւ ես նստած Բաղրամյան 26-ում, եթե չես կարողանում այնպես ղեկավարել, որ դատարանները գործեն ըստ օրենքի:
Գործող Սահմանադրությունը դրա համար լիարժեք իրավասություններ է վերապահել ՀՀ Նախագահի համար, որը պետք է հանդես գա արբիտրի դերում եւ ապահովի անկախ դատարանների գոյությունը: Իսկ Սարգսյանն այդ դրույթը հասկացել է այսպես` «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի ինձ մեղադրե՞ք»:
Դրա համար էլ որոշել է փոխել Սահմանադրությունը, որ ինքն այլեւս նախագահ չլինի, եւ իր ապաշնորհ քաղաքականության համար քաղաքացիներն իրեն չմեղադրեն: Սա, իհարկե, հումորի կարգով:
Իրականում սահմանադրական փոփոխությունները Սարգսյանը նախաձեռնել է գործող Սահմանադրության 50-րդ հոդվածն ի չիք դարձնելու նպատակով, քանզի վերջինս նույն անձին թույլ չի տալիս երրորդ անգամ առաջադրվել ՀՀ Նախագահի պաշտոնում: Դե, ինքն էլ փոխում է կառավարման համակարգը, որ հավերժացնի սեփական իշխանությունը:
Այս պարագայում միանգամայն բնական է այսօր նախագահական առանձնատան դիմաց հայտնված քաղաքացու դիտարկում-սպառնալիքը. «Դուքձե՛զփոխեք: Մերընտանիքիկեսնարդենփախելէ, եսի՞նչանեմ: Ուզումեք՝լինենքահաբեկի՞չ. կստանաքմեզանից, եթեէդպեսեքխոսում, եսկորցնելուբանչունեմ… ա՛յպրեզիդենտ, դուքձե՛զփոխեք, ոչթեՍահմանադրությունը»։
Դե, հարցն այն չէ, որ ՀՀԿ ղեկավարի առաջ կանգնածը խեղճուկրակի մեկն է, եւ, ի դեպ, զավեշտալի էր տեսարանը, երբ նրան շուրջկալել էին տասնյակի չափ «բույվլներ»: Ասես՝ էդ մարդն իր «պլաշի» տակ ատոմային ռումբ էր թաքցրել:
Այնուհանդերձ, չենք կարող չնկատել, որ նման քաղաքականության շարունակության դեպքում ցանկացած քաղաքացի կարող է մի-մի «ղաչաղ» դառնալ, մանավանդ, երբ գնալով տիրապետող են դառնում նման տրամադրությունները:
Մենք չէ, որ պետք է ասենք այդ մասին. դա շատ լավ տեսնում են սոցիալական ցանցերում վխտացող Բաղրամյան 26-ի ֆեյքերը:
Իշխանություններն ահաբեկչության պահանջ են ծնում (տեսանյութ)
2014-ի փետրվարին Կոնդ թաղամասի բնակիչները Սերժ Սարգսյանին բռնացրին նախագահական առանձնատնից դուրս գալիս ու բողոքեցին, որ հերիք չէ՝ 7 տարի անտուն են մնացել, դեռ երկու ամսվա վարձավճարներն էլ չեն ստացել (հավանաբար, Սաշիկի 50 տոկոս փայից հերթական ներդրողը փախել էր):
Սերժ Սարգսյանն, ի պատասխան տնավեր դարձած բողոքավորների, սաստեց. «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի ինձ մեղադրե՞ք»:
Այսօր էլ մի քաղաքացի է նրան բռնացրել նախագահական առանձնատնից դուրս գալիս ու դժգոհել, որ ՀՀ-ում դատարանները չեն գործում: Ի պատասխան քաղաքացու՝ Սարգսյանն ասել է «Հնարավոր է»: Ու խոսքը շարունակելով՝ հույս է հայտնել, թե Սահմանադրությունը կփոխվի, դատարանն էլ կգործի: Այսինքն` ՀՀԿ ղեկավարն իր կուսակիցներին, մասնավորապես` լիսկայանման արարածներին մինչեւ հիմա ներում ու վերանշանակում էր իրենց պաշտոններում միայն այն պատճառով, որ դատարանները չեն գործում: Ու դրա համար պետք է փոխել Սահմանադրությունը:
Հարց է առաջանում՝ իսկ դու մինչեւ հիմա ինչո՞ւ ես նստած Բաղրամյան 26-ում, եթե չես կարողանում այնպես ղեկավարել, որ դատարանները գործեն ըստ օրենքի:
Գործող Սահմանադրությունը դրա համար լիարժեք իրավասություններ է վերապահել ՀՀ Նախագահի համար, որը պետք է հանդես գա արբիտրի դերում եւ ապահովի անկախ դատարանների գոյությունը: Իսկ Սարգսյանն այդ դրույթը հասկացել է այսպես` «Եթե ես եմ ձեր նախագահը, ուրեմն պիտի ինձ մեղադրե՞ք»:
Դրա համար էլ որոշել է փոխել Սահմանադրությունը, որ ինքն այլեւս նախագահ չլինի, եւ իր ապաշնորհ քաղաքականության համար քաղաքացիներն իրեն չմեղադրեն: Սա, իհարկե, հումորի կարգով:
Իրականում սահմանադրական փոփոխությունները Սարգսյանը նախաձեռնել է գործող Սահմանադրության 50-րդ հոդվածն ի չիք դարձնելու նպատակով, քանզի վերջինս նույն անձին թույլ չի տալիս երրորդ անգամ առաջադրվել ՀՀ Նախագահի պաշտոնում: Դե, ինքն էլ փոխում է կառավարման համակարգը, որ հավերժացնի սեփական իշխանությունը:
Այս պարագայում միանգամայն բնական է այսօր նախագահական առանձնատան դիմաց հայտնված քաղաքացու դիտարկում-սպառնալիքը. «Դուք ձե՛զ փոխեք: Մեր ընտանիքի կեսն արդեն փախել է, ես ի՞նչ անեմ: Ուզում եք՝ լինենք ահաբեկի՞չ. կստանաք մեզանից, եթե էդպես եք խոսում, ես կորցնելու բան չունեմ… ա՛յ պրեզիդենտ, դուք ձե՛զ փոխեք, ոչ թե Սահմանադրությունը»։
Դե, հարցն այն չէ, որ ՀՀԿ ղեկավարի առաջ կանգնածը խեղճուկրակի մեկն է, եւ, ի դեպ, զավեշտալի էր տեսարանը, երբ նրան շուրջկալել էին տասնյակի չափ «բույվլներ»: Ասես՝ էդ մարդն իր «պլաշի» տակ ատոմային ռումբ էր թաքցրել:
Այնուհանդերձ, չենք կարող չնկատել, որ նման քաղաքականության շարունակության դեպքում ցանկացած քաղաքացի կարող է մի-մի «ղաչաղ» դառնալ, մանավանդ, երբ գնալով տիրապետող են դառնում նման տրամադրությունները:
Մենք չէ, որ պետք է ասենք այդ մասին. դա շատ լավ տեսնում են սոցիալական ցանցերում վխտացող Բաղրամյան 26-ի ֆեյքերը:
Կիմա Եղիազարյան