Լրահոս

18.11.2015 14:01


Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերված նեխած դին առանց գլխի է եղել

Ստեփանավանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերված նեխած դին առանց գլխի է եղել

2015 թվականի նոյեմբերի 17-ին ահազանգ է ստացվել, որ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության տարածքում դիակ է հայտնաբերվել:

Դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը՝ քննիչի գլխավորությամբ։ Դիակը հայտնաբերվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության Ստեփանավանի անտառպետության թիվ 10 պահաբաժնում՝ նեխած, գլուխը բացակայում է։

Դեպքի վայրի զննությամբ՝ դիակի գտնվելու վայրի վերնամասում հայտնաբերվել է գետնից 2.35 մ բարձրության վրա ծառի ճյուղին կապված 3,5 սմ լայնությամբ և 87 սմ երկարությամբ գոտիի կտոր:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում կատարվում են անհետաձգելի միջոցառումներ դիակի ինքնությունը, մահվան պատճառը և հանգամանքները պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի

տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը