Թուրք–սիրիական սահմանն առաջիկայում ամբողջովին կփակվի։ Այս մասին, «vesti.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին։
Դիվանագետի խոսքերով՝ ԱՄՆ–ն ակտիվորեն համագործակցում է Թուրքիայի հետ՝ օգնելով նրան սահմանային պատնեշներ կանգնեցնել։ Նշվում է, որ ներկայումս 800 կմ–ոց սահմանի երկու երրորդը գնտվում է թուրքական բանակի վերահսկողության տակ։
«Սիրիայի հյուսիսային սահմանի 75 տոկոսը ներկայումս վերահսկվում է։ Մենք շարունակում ենք Թուրքիայի հետ համատեղ գործողությունը, որպեսզի փակենք նաև մնացած 98 կմ–ն»,–ասել է Քերրին։
Ամերիկացի գործիչը նշել է, որ ամբողջ խնդիրն այն է, որ սահմանի այդ հատվածը մյուս կողմից վերահսկվում է իսլամականների կողմից. վերջիններն այդ տարածքն օգտագործում են վառելիքի մաքսանենգության, անտիկ արժեքներ տեղափոխելու և նոր զինյալներ հավաքագրելու համար։
Այդ հատվածն ամրացնելու համար հարկավոր է ստիպել նահանջել ահաբեկիչներին, որը տեսականորեն կարող են նաև քուրդ աշխարհազորայինները. դրա համար նրանք պատրաստ են հատել Եփրատ գետը, որից այն կողմ գտնվում են քրդական հողերը։ Այդ տարբերակին, սակայն, կտրականապես դեմ է Անկարան, որը կարծում է, որ Եփրատը քրդերի համար պետք է «կարմիր գիծ» հանդիսանա՝ մտավախություն ունենալով, որ հակառակ դեպքում ԻՊ սահմանամեձ հողերը կարող են մտնել Սիրիական Քրդստանի կազմ, որն էլ բացասական կանդրադառնա Թուրքիայի քրդաբնակ շրջանների վրա։
Հետևաբար, սահմանից գրոհայիններին պետք է ստիպի նահանջել Թուրքիայի տարածքում մարզված սիրիական ընդդիմությունը, որին պետք է աջակցություն ցուցաբերի ամերիկյան և թուրքական ավիացիան Ինջիրլիքի ավիաբազայից։ Քերրիի խոսքերով՝ դա կլինի 60 հոգուց բաղկացած ջոկատ, որն անհրաժեշտության դեպքում կարող է օգնություն խնդրել օդից։
Թուրքիան փակում է Սիրիայի հետ սահմանը

7or.am