-Եթե այս փուլում ՀՀ խորհրդարանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը, բնականաբար, ամբողջովին փոխվում է բանակցային ամբողջ գործընթացի տրամաբանությունը,-«Դուպլեքս» մամուլի ակումբում անդրադառնալով ՀՀ ԱԺ-ի կողմից Արցախի Հանրապետության անկախությանը վերաբերող հարցին' ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը։
Մինչև բանակցությունների բուն տրամաբանության ավարտին հասնելը, ըստ բանախոսի, Հայաստանի կողմից ցանկացած անակնկալ քայլ արդարացված կլինի այն պարագայում, երբ սպառված կլինեն հայկական դիվանագիտության բոլոր հնարավոր քայլերը, մարտավարությունը և ռազմավարությունը. «Դա ավելի ծայրահեղ մոտեցում է»։
-Սա այն պատրվակն է, որն այս պահին Ադրբեջանին հնարավորություն կտա միջազգային հանրությանը ներկայացնելու և փորձելու հիմնավորել, թե Հայաստանը պատրաստ չէ բանակցություններին ու ավելի ապակառուցողական քաղաքականություն է վարում,-նկատել է ԱԺ պատգամավորը։
Արտակ Զաքարյան. «Ամբողջովին կփոխվի բանակցային գործընթացի տրամաբանությունը»

7or.am