Լրահոս

02.12.2010 10:24


Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է

Արցախի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է

ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունը հաղորդել է, որ 2010թ. անցած 10 ամիսների ընթացքում ԼՂՀ է այցելել արտասահմանի ավելի քան 7000 քաղաքացի, ինչն ավելին է, քան 2009թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։

Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» գործակալությունը, այդ տվյալները ապացուցում են, որ Արցախի նկատմամաբ հետաքրքրությունն աշխարհում ամեն տարի աճում է, չնայած Ադրբեջանի գործուն հակազդեցությանը և ԼՂՀ այցելած քաղաքացիներին անցանկալի անձ հայտարարելուն։

Զբոսաշրջիկներին գրավում են պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, առողջ էկոլոգիան, հանքային և տաք աղբյուրները։ Սակայն երկրի հիմնական հարստությունը, նրանց խոսքերով, բարյացակամ և հյուրընկալ ժողովուրդն է։

Արցախ ամենաշատն այցելում են ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքմենիայի, Վրաստանի և այլ երկրների քաղաքացիներ։ Բազմաթիվ արտասահմանցիներ Արցախ են այցելում մի քանի անգամ։

 

Այս խորագրի վերջին նյութերը