Լրահոս

17.11.2015 14:55


Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

Մարտունու ամբողջ տարածաշրջանում ձյուն է տեղում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 17-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ՝ Մարտունու ամբողջ տարածաշրջանում տեղում է ձյուն, Ջերմուկում և Սարավանի լեռնանցքում` ձնախառն անձրև: Մեղրու տարածաշրջանում խիտ մառախուղ է:

Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը