Հանքավանում 3 անձի սպանության մեջ կասկածվողը ԱԺ նախկին պատգամավորի, ԵԿՄ վարչության փոխնախագահի քրոջորդին է
Կոտայքի մարզի Հանքավան առողջավայրում նոյեմբերի 16-ին երեք անձի սպանելու մեջ կասկածվող Հայրապետ Սեփոյանը ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ վարչության փոխնախագահ Մխիթար Հարությունյանի քրոջորդին է: Այս մասին հայտնում է «NEWS.am»-ի աղբյուրը:
Կայքի տեղեկություններով՝ Հայրապետ Սեփոյանը նաև Մարմարիկի գյուղապետարանի ավագանու անդամ է, բնակվում է ծնողների հետ, որոնք դեպքից հետո անհետացել են, իրավապահ մարմինները չեն կարողանում նրանց հայտնաբերել:
Ըստ նախնական տեղեկությունների՝ կողմերի վիճաբանության պատճառը եղել է ծառահատումը: Ըստ այդմ՝ սպանված երիտասարդները` Վարդան ու Վահե Գալստյանները, Հայրապետ Սեփոյանի հոր հետ վիճել են այն պատճառով, որ վերջինս կտրել է իրենց հոր` Հանքավանում գործարար Ֆրունզե Գալստյանի տնկած ծառը: Նախնական տեղեկություններով՝ ի սկզբանե վեճը կտրած ծառի պատճառով է եղել, որը ողբերգական հանգուցալուծում է ունեցել:

Մանրամասները՝ «NEWS.am»–ում։
Լուսանկարը՝ Գ. Շամշյանի