Կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում: Անհայտ անձը կամ անձինք Հանքավանի «Տաք ջուր» հատվածում կրակոցներ են արձակել Nissan Teana մակնիշի 21 VA 777 համարանիշի ավտոմեքենայի ուղղությամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, ըստ նախնական տեղեկությունների` կա 3 զոհ:
Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ սպանվածներից 2-ը հարազատ եղբայրներ են: Ոստիկաններն ու քննիչները կրակոցների հետևանքով վնասված Nissan-ից մոտ 2 կմ հեռավորության վրա հայտնաբերել են արյան հետքեր, հրազենից արձակված կրակած պարկուճներ: Չի բացառվում, որ կրակոցները եղել են հենց այդ վայրում և Nissan-ի վիրավոր վարորդը` երկու վիրավորների հետ, մեքենայով փորձել են հասնել հիվանդանոց: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածների ինքնությունը:
Կրակոցներ Կոտայքի մարզում. կա 3 զոհ

Մանրամասները՝ shamshyan.com–ում։