Պուտին. «ԻԼԻՊ–ը ֆինանսավորվում է 40 երկրի կողմից, այդ թվում՝ «քսանյակի» որոշ երկրների» (տեսանյութ)
Անթալիայում այսօր ավարտվել է «մեծ քսանյակի» երկրների գագաթաժողովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ G20–ի իր գործընկերների հետ կիսվել է ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների մասին իր ունեցած տեղեկություններով։
ՌԴ նախագահի խոսքերով՝ ԻԼԻՊ–ըֆինանսավորվում է 40 երկրի կողմից, այդ թվում՝ «քսանյակի» որոշ երկրների։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։
«Մենք գործընկերների հետ այդ հարցը քննարկել ենք։ Հուսով եմ, որ մենք հետագայում ևս կշարունակենք այդ աշխատանքը, որը չափազանց կարևոր է ահաբեկչության դեմ պայքարում»,–G20–ի արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ նաև քննարկվել են նավթի անօրինական վաճառքը և դրանից ստացվող եկամուտը կանխելու հարցը։
Պուտին. «ԻԼԻՊ–ը ֆինանսավորվում է 40 երկրի կողմից, այդ թվում՝ «քսանյակի» որոշ երկրների» (տեսանյութ)
Անթալիայում այսօր ավարտվել է «մեծ քսանյակի» երկրների գագաթաժողովը։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ G20–ի իր գործընկերների հետ կիսվել է ահաբեկչության ֆինանսավորման աղբյուրների մասին իր ունեցած տեղեկություններով։
ՌԴ նախագահի խոսքերով՝ ԻԼԻՊ–ը ֆինանսավորվում է 40 երկրի կողմից, այդ թվում՝ «քսանյակի» որոշ երկրների։ Այս մասին հայտնում է «Россия 24»–ը։

7or.am