Լրահոս

16.11.2015 15:05


Ատրճանակի հետ գրություն է թողել

Ատրճանակի հետ գրություն է թողել

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11.50-ին, ոստիկանության Մասիսի բաժին է ներկայացել ոստիկանության մի ծառայող և հայտնել, որ իր կողմից բնակչության շրջանում զենք-զինամթերք հանձնելու վերաբերյալ բացատրական աշխատանքների շնորհիվ՝ մի քաղաքացի իրենց տան մոտ առանց գործարանային համարի, «ՏՏ»-ի նմանվող, 9 մմ տրամաչափի ատրճանակ է թողել և գրություն. «Այս ատրճանակը իմ հետ բերել եմ ԼՂՀ պաշտպանական մարտերից և ցանկանում եմ Ձեր միջոցով հանձնել ոստիկանություն»:
Ատրճանակն ուղարկվել է դատաձգաբանական փորձաքննության:
Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը