Լրահոս

17.11.2015 00:59


Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Նոյեմբերի 17-ին շրջանների մեծ մասում, 18-ին Սյունիքում սպասվում են տեղումներ: 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 5-10 մ/վրկ, 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 25-30 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 2-4 աստիճանով, 19-21-ի ցերեկը նույնքան կբարձրանա:

Երևանում`

Նոյեմբերի 17-ին հնարավոր է թույլ անձրև, 18-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 16-ի երեկոյան ժամերին և 17-ի գիշերը սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ:

Երևանի նոյեմբերի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան` 20.20C (1998 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան` -5.90C (1996 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան` 5.60C

Այս խորագրի վերջին նյութերը