Մեղրի-Ագարակ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի զոհերը պայմանագրային զինծառայողներ էին
Նոյեմբերի 15-ին՝ ժամը 10.01-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն էր ստացվել, որ Մեղրի-Ագարակ ավտոճանապարհի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ:
Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Մեղրի-Ագարակ հատվածի 1-ին կմ-ին «Նիսսան Տիանա» մակնիշի 34 ZT 231 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել Մեղրի գետը:
Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս էին բերել վարորդ՝ 1991 թ. ծնված Վ. Մ.-ի և ուղևոր՝ 1985 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:
Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենան դուրս էին բերել գետից:
Ավելի ուշ պարզվել է, որ զոհվածները պայմանագրային զինծառայողներ Վոլոդյա Մարտիրոսյանը և Արամ Ասլանյանն են:

7or.am