Լրահոս

07.02.2011 13:41


Քրիստինա Ագիլերան շփոթել է ԱՄՆ–ի հիմնի բառերը

Քրիստինա Ագիլերան շփոթել է ԱՄՆ–ի հիմնի բառերը

Ամերիկայի ֆուտբոլի գավաթակիրների գավաթի խաղից առաջ ԱՄՆ-ի հիմնը կատարելու ժամանակ Քրիստինա Ագիլերան շփոթել է բառերը։ Այս մասին հաղորդում է «Associated Press»-ը։

Հիմնի առաջին քառյակում Ագիլերան չորորդ տողի փոխարեն («O'er the ramparts we watched, were so gallantly streaming») կրկնել է երկրորդը՝ փոխելով մեկ բառ։ Բնօրինակում հիմնի երկրորդ տողը հնչում է այսպես՝ «What so proudly we hailed at the twilight's last gleaming», իսկ Ագիլերան «hailed» բառի փոխարեն «watched» է ասել։ Տեսանյութը  արդեն հայտնվել է «YouTube»-ում։

Քրիստինա Ագիլերայի մամլո ծառայությունը առայժմ հրաժարվում է ինչ-որ կերպ մեկնաբանել հիմնի կատարման ընթացքում երգչուհու թույլ տված սխալը։

Այս խորագրի վերջին նյութերը