Լրահոս

21.11.2009 14:06

Արամ Սարգսյան. «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում որոշակի խնդիրներ պետք է լինեն»

Արամ Սարգսյան. «Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում որոշակի խնդիրներ պետք է լինեն»

-Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանում որոշակի խնդիրներ պետք է լինեն։ Բացի դրանից, մեր կարծիքով, Սահմանադրական դատարան պետք է ներկայացնել իրավական տեսանկյունից վերլուծված և փորձաքննություն անցկացրած համապատասխան փաստաթուղթ։ Մենք Սահմանադրական դատարանին պետք է կամ ինքներս առաջարկենք այդպիսի փորձաքննության արդյունքները, կամ ինքը՝ ՍԴ-ն պետք է այդպիսի դերակատարություն վերցնի իր վրա, որովհետև այդ փաստաթղթերում բավական շատ է անգրագետ դիվանագիտական տերմինների օգտագործումը, և շատ հասկացություններ երկիմաստ են,- անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրությունների՝ ՀՀ Սահմանադրական դատարանում գտնվելուն՝ «7օր»-ին ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։ Նրա կարծիքով վերոնշյալ հանգամանքը հիմք է ծառայելու, որ ՍԴ-ն շատ ավելի լրջորեն մոտենա այդ փաստաթղթերի բովանդակությանը։ Այս առումով նա նշել է, որ գոյություն ունի ևս մեկ հարց, այն է՝ որքանո՞վ են այդ արձանագրությունները համապատասխանում ՀՀ Սահմանադրության պահանջներին։

Ինչ վերաբերում է արձանագրությունների դեմ պայքարին, Արամ Սարգսյանը նշել է, որ նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ նախաձեռնությամբ  հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների դեմ համատեղ հայտարարության տակ ստորագրած մի շարք կուսակցությունների ղեկավարների հետ, որտեղ քննարկվել են հետագա գործողությունները։

-Իհարկե կան խնդիրներ և քայլեր, որոնք անհրաժեշտ է կատարել, և մենք պատրաստ ենք դրանք կատարել։ Մենք պայմանավորվել ենք, որ կուսակցությունների ղեկավար մարմինները պետք է քննարկեն այդ բոլոր հարցերը և հայտարարեն միասնական գործողությունների մասին,- ընդգծել է Արամ Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։