Հայաստանում արդեն մի քանի օր է՝ լրատվամիջոցների մեծ մասը, բերանից «լոզերը թափելով», հայտարարում է, թե սահմանադրական հանրաքվեի թեմայով ռեալիթի շոուի կազմակերպումն աննախադեպ իրադարձություն է:
Է՛հ, Քիմի ռեալիթին էլ էր աննախադեպ: Հետո՞: Ինքն անձամբ լավ հարստացավ:
Հայկականի դեպքում ժողովուրդը ոչ միայն չի հարստանալու, այլ ավելի է թշվառանալու: Էլ չասած պետությանը սպասվող ՌԵԱԼ աղետի մասին:
Հայկական ռեալիթին, այո՛, «աննախադեպ» է նրանով, որ իշխանությունը որոշել է շոուի միջոցով գոլորշի բաց թողնել: Սա՛ է այդ իրապատում թամաշայի նպատակը:
Դե, որ ժողովուրդն այլեւս Ազատության հրապարակի կողմը չնայի, այլ տեղում` իր գյուղում կամ մարզկենտրոնում սրտի ուզածի չափ «միտինգ» անի: Իսկ տեղում կարելի է խոսել այն մասին, թե «տռակտռըդ ինչ հզորություն ա բացում»: Ու նման բաներ:
Ի դեպ, հեռուստաընկերությունները կարող են փակել իրենց սերիալները, քանզի լուրջ մրցակից է հայտնվել: Բաղրամյան 26-ի շոուն ահագին թանկարժեք է: Զավտրիկը, աբեդն ու ուժինը պայմանական այո-ականների ու ոչ-ականների համար ապահովված ենէ: Չհաշված մնացած կոմֆորտը ՀՀ-ի հյուսիսում եւ հարավում:
Իշխանությունն ու «ընդդիմությունը» միասին «Գինի լից» են երգում, եսիմ` Կոմիտաս ու ազգային-ազատագրական երգեր են երգում, շա՜տ ջիգյարով շփվում են իրար հետ: Իսկ նրանց շուրջ հավաքված մի քանի գյուղացիներն էլ լսում են «հակադիր» կարծիքներն ու ոչինչ չեն հասկանում:
Մարդիկ չեն հասկանում, թե ոնց կարող են նիսյայով «այո» ասել ՀՀԿ ղեկավարի նախագծին ու սպասել, որ իրենց կյանքը կարող է լավանալ…էշի զատկին:
Բայց ամենազարմանալին Սերժ Սարգսյանի նախկին մամուլի քարտուղարի ակտիվ մասնակցությունն է Բ26-ի ռեալիթի շոուին: Նշված պաշտոնում նա երկու տարի ձայն չի հանել, իսկ երբ հրաժարական տվեց մամուլի քարտուղարի պաշտոնից, հայտարարեց, թե գնում է աշխատելու մասնավոր հատվածում: Դու մի ասա՝ մասնավոր հատվածն էս ռեալիթի շոուն էր, ու հիմա Սաղաթելյանն իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում: Այսինքն` ինչպես КВН-ում: Օրերով խոսում ու վիճում է, տաքացած բանավիճում…Ում հետ, ինչու, ինչի համար` հայտնի չէ…Պարզապես երիտասարդը դերի մեջ է: Զգում ես, թե ո՜նց է կարոտել «Ուրախների եւ հնարամիտների» մրցույթը:
Դե, շեֆն էլ, «ընդառաջելով», նրան ուղարկել է КВН:
Ի դեպ, նաեւ ուշադիր լսեք նախկին այլախոհ Ազատ Արշակյանի ելույթները: Սկսում է «ոչ»-ի ոգով, իսկ վերջում պարզվում է՝ լրիվ «այո»-ի անուրանալի կողմնակից է: Հրանտ Բագրատյանն էլ է շոուի մեջ, ինչը բնական է ֆոտոսեսիայից հետո։ Զզվելի է:
Ավելին` պալատական ծաղրածուների վերածված «այլախոհները» և «ընդդիմադիրները» ահավոր գարշելի են: Մի խոսքով, նողկալի, սրտխառնոց առաջացնող շոու է մտահղացել Բ26-ը:
Սերիալային դերասանների հացը խլում են

Կիմա Եղիազարյան