Լրահոս

14.11.2015 15:30


Հայր և որդի մորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վթարի են ենթարկվել

Հայր և որդի մորը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վթարի են ենթարկվել

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 02:10-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Զորավար Անդրանիկ Պետրոզավոդսկ փողոցների խաչմերուկում Էջմիածնի բնակիչ, 29-ամյա Արա Գևորգյանը իր վարած Toyota մակնիշի 34 CV 978 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը և ուղևորներ, Էջմիածին քաղաքի բնակիչներ, 64-ամյա Վրեժ Գևորգյանը և 62-ամյա Սվետլանա Գևորգյանը տեղափոխվել են Վաղարշապատի բժշկական կենտրոն: Հիվանդանոցի ճանապարհին Ս. Գևորգյանը մահացել է:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդի մայրն էր, իսկ վիրավորը՝ հայրը: Ըստ տեղեկությունների՝ տանը մոր ինքնազգացողությունը վատացել է, և հայր և որդի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վթարի են ենթարկվել:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը