Քաղաքական

14.11.2015 14:49

Գալուստ Սահակյան. «ԱՄՆ դեսպանն իրավունք չունի մատ թափ տալ մեր պետության նկատմամբ»

Գալուստ Սահակյան. «ԱՄՆ դեսպանն իրավունք չունի մատ թափ տալ մեր պետության նկատմամբ»

«Ես ասեմ, որ որևէ դեսպան, որևէ օտար միջավայր երբեք իրավունք չունի մեր պետության նկատմամբ մատ թափ տալ: Ես նայել եմ ԱՄՆ դեսպանի զեկույցը: Խնդիրը միգուցե ձևակերպումներն են: Նա սկզբունքորեն ամերիկյան քաղաքականությունն է ներկայացնում: Իրենք ցանկանում են հիմքեր ստեղծել և օգնել, որպեսզի կոռուպցիայի դեմ պայքարն ավելի հզորանա, որը մեզ համար ձեռնտու է»:

Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով «Newsbook.am»-ի հարցին, թե ՀՀ-ում կոռուպցիայի տեմպերի նվազման գործում սպասվո՞ւմ է առաջընթաց, քանի որ ըստ ԱՄՆ դեսպանի հայտարարության` այդ առաջընթացը չգրանցելու դեպքում իրենք կդադարեն ֆինանսավորել Հայաստանին:

Խորհրդարանի ղեկավարն ընդգծեց, որ իրենց հաճելի չէ, որ ԱՄՆ դեսպանը ցանկանում է տարբերվել մյուս դեսպաններից և իմպերատիվ խոսք ասել. «Օտարներին պետք է հասկանալի դառնա, որ ճնշումների մեխանիզմով հնարավոր չէ խոսել մի ժողովրդի հետ, որը կարողացել է իր ուժերով վերականգնել իր անկախությունը: Մենք բավականին ծանր ժամանակաշրջան ենք ապրել և երբեք չենք երկնչել: Դեսպանը, փաստորեն, իր ոգևորության շրջանակով փորձում է իրադարության որոշակի պայմաններ ստեղծել և ինչ-որ ձևով համարումներ ունենալ: Մենք չենք ընդունում, որ մատ է թափ տալիս, որ մենք ձեզ փող չենք տա, մենք փողի երկիր չենք, մենք ավելի շատ փորձում ենք ազգային խնդիրները լուծել: Պետք է նման տիպի հայտարարությունները կոռեկտ լինեն»,- ասաց Սահակյանը:

Վերջինիս հավաստմամբ` իշխանությունների համար ընդունելի չէ այն ձևակերպումը, թե Հայաստանում կոռուպցիան սպառնում է ազգային անվտանգությանը: Ըստ Սահակյանի` չկա մի երկիր, որտեղ կոռուպցիոն ռիսկեր չլինեն, պարզապես Հայաստանի նման փոքր երկրում այն ավելի ակնառու է, քանի որ առաջին հերթին վնասում է հասարակ ժողովրդին. «Ամենամեծ կոռուպցիան դա մեծ երկրներում է, և քանի որ նրանք տնտեսապես զարգացած, հզոր երկրներ են` կոռուպցիան իշխանական մակարդակում է, մեր երկրում կոռուպցիան հարվածում է սովորական քաղաքացուն: Բոլորս էլ պայքարում ենք կոռուպցիայի դեմ, բայց դա այն հրեշը չէ, որ աչքով տեսնես ու միանգամից ոչնչացնես, համակարգը պետք է կարողանաս ավելի ուժեղանալ»,- շեշտեց ԱԺ նախագահը և շարունակելով խոսքը` ասաց, թե բացի համակարգի փոփոխությունից՝ ժողովրդի մոտ պետք է որոշակի տրամադրություններ արթնանան, որպեսզի մաս չկազմեն կոռուպցիոն գործողություններին: Խորհրդարանի ղեկավարն ասաց, թե ժողովուրդն իր անճարությունից կամ ճարությունից է մասնակից դառնում կոռուպցիոն երևույթներին:

Մանրամասները՝ «Newsbook.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։