Հոկտեմբերի 6-ին ՀՅԴ Գերագույն մարմնի նախաձեռնությամբ մի շարք կուսակցություններ համատեղ հայտարարություն էին ստորագրել ընդդեմ հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների։ Այժմ Հայաստանի և Թուրքիայի միջև ստորագրված արձանագրություններն արդեն 4 օր է, ինչ գտնվում են Սահմանադրական դատարանում: «Ինչպիսի՞ն է լինելու հետագա պայքարը, և արդյոք այն կախվա՞ծ է Թուրքիայի հետագա գործողություններից» «7օր»-ի հարցին պատասխանել են վերոնշյալ նախաձեռնությանը միացած «Մայր հայրենիք» կուսակցության նախագահ Կարինե Թումանյանը և «Հայկանդուխտ» կուսակցության նախագահ Արմենուհի Ղազարյանը։
Կարինե Թումանյանը մասնավորապես նշել է, որ պետք է պատրաստ լինել Թուրքիայի ցանկացած պատասխանի, սակայն պայքարը շարունակվում է, և այն պայմանավորված չէ Թուրքիայի գործողություններով։ Նա նաև նշել է, որ հայտարարության շուրջ միավորված կուսակցությունները շուտով հանդես կգան հայտարարությամբ։
Արմենուհի Ղազարյանը ևս նշել է, որ պայքարը պայմանավորված չէ Թուրքիայում կատարվող գործողություններով, և իրենք ունեն իրենց գործունեության ծրագիրը։ Նա նշել է, որ ՀՅԴ նախաձեռնության շուրջ համագործակցությունը շարունակվում է.
-Հարցը կարևորագույններից կարևորագունն է, և պայքարը շարունակվելու է մինչև վերջ։ Հետագա քայլերի վերաբերյալ մենք ունենք ներքին պայմանավորվածություն։
Պայքարը շարունակվելու է մինչև վերջ

7or.am