Աշխարհ

14.11.2015 11:13


Թուրքիայում ձերբակալվել է Ջիհադի Ջոնի ենթադրյալ հանցակիցը

Թուրքիայում ձերբակալվել է Ջիհադի Ջոնի ենթադրյալ հանցակիցը

Թուրքիայի իշխանությունները ձերբակալել են Ջիհադի Ջոնի ենթադրյալ հանցակցին։ «Reuters»–ի փոխանցմամբ՝ նրան կալանավորել են Ստամբուլում։

Այս գործի մանրամասները չեն հստակեցվում, քանի որ հետաքննությունը դեռ շարունակվում է։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կասկածյալի անունն Էյնե Լեսլի Դևիս է, որը բրիտանական իսլամականների խմբի անդամ է. այդ խմբի պարտականությունն է հսկել Սիրիայի օտարերկրյա պատանդներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ զինվորականները «եռանդով» աշխատում են՝ ստանալու հաստատումն այն բանի, որ ավիահարվածի արդյունքում ոչնչացվել է Ջիհադի Ջոնը։

Բրիտանացի Ջիհադի Ջոնն իր դեմքը ցույց էր տվել պատանդներից մեկին գլխատելու տեսայնութի ժամանակ։ Նա նաև հայտնել էր, որ ծրագրում է վերադառնալ Մեծ Բրիտանիա՝ շարունակելու մարդկանց գլխատումները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը