Աշխարհ

14.11.2015 10:06


«U2» ռոք խումբը չեղարկել է իր համերգը Փարիզում ահաբեկչությունների պատճառով (լուսանկարներ)

«U2» ռոք խումբը չեղարկել է իր համերգը Փարիզում ահաբեկչությունների պատճառով (լուսանկարներ)

Ուրբաթ 13–ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքից հետո «U2» ռոք խումբը չեղարկել է իր փարիզյան համերգը։ Ինչպես հայտնում է «ria.ru»-ն, խումբը հայտարարել է, որ ցնցված է տեղի ունեցածով։

«Մեր սրտերը ահաբեկչության զոհերի ընտանիքների հետ են։ Մեր մտքերն ու աղոթքները «Eagles of Death Metal» խմբի անդամների ու նրանց երկրպագուների հետ են»,- ասված է «U2»–ի տարածած հայտարարությունում։

Հիշեցնենք, որ խոշոր ահաբեկչություններից մեկն էլ իրականացվել էր հենց «Eagles of Death Metal» ռոք խմբի համերգի ժամանակ՝ «Բաթաքլան» թատրոնում։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը