Հանձնող «ընդդիմադիրներն» ու «առաջադեմներն»՝ ընդդեմ «հետադիմական» Ռոբերտ Քոչարյանի
Փաստեր, տարեթիվ ու ամսաթիվ չեմ մատնանշում, քանի որ դրանք ավելի քան հայտնի են երկրում մնացած առնվազն մի բուռ ժողովրդի համար:
2000-ականներին ընդդիմադիր կոչված ուժերն ու գործիչները «մի հանգի» ճղճղում էին, թե Քոչարյանը ծախում է Մեղրին, իսկ ավելի «խիզախներն» արդեն պնդում էին, թե «ծախել-պրծել» է:
Վերջում պարզվեց, որ այդ ամենը «Փչան Թոդորոսի» պատմության շարքից է: Իսկ ավելի ուշ պարզվեց, որ ծուղրուղու կանչողները ոչ միայն «հավեր» էին, այլեւ հետագայում թառեցին Սերժ Սարգսյանի «հավաբնի» հարմարավետ ճաղերին:
Նույն այդ «հավերը» 2000-ականներին իրենց մեջտեղից ճղում էին, մորմոքվում, որ Քոչարյանը ԼՂ բանակցային գործընթացից դուրս է թողել Արցախը: Թեև արդյունքն այն է, որ Քոչարյանին հաջողվեց պահել ստատուս քվոն ու զուգահեռաբար զարգացնել Հայաստանի տնտեսությունը՝ հաջողացնելով նաև ներգաղթ ապահովել։
Օսկանյանի մասով էլ ինչ կչկչոց ասես, որ չլսեցինք: Էս կչկչացողները, կրկին հիշեցնենք, հետո դարձան «Սերժի վկա», ավելի ճիշտ՝ հաճախորդ, իսկ վերջերս էլ նրանց գերակշիռ մասը Բ26-ում ծնկի եկավ «նախաձեռնողականության տիտանի» առջեւ:
Հիմա` ՀՀԿ-ական մի պատգամավոր, մի սնոբ, որի կարիերայի բարձրակետը Քիմի հետ ընթրելն է եղել, հանդես գալով որպես իր առաջնորդի «թարգմանիչ» հրապարակավ հայտարարում է, թե ի՞նչ եք իրար խառնվել, պետք լինի ազատագրված տարածքները կհանձնենք Ադրբեջանին:
Եվ այս սնոբին էն նույն «ընդդիմադիրների» կողմից (որ հիմա կախվել են ՀՀԿ ղեկավարի վարտիկից) պատասխանող չկա: Ռազմահայրենասիրությունն այս դեպքում պապանձվում է: Պատասխանելու հրահանգ չկա, քանզի վարտիկի մեջ գտնվող ոտքը ոչ մի շարժում չի անում: Դե, իսկ Շարմազանովն էլ ասում է`սնոբի հայտարարությունը ոչ լսել եմ, ոչ էլ աչքովս է ընկել:
Էս սնոբն, ի դեպ, մի երկու օր առաջ էլ անհուն զզվանքով խոսում էր աֆրիկյան երկրներում կիրառվող փորձի մասին, որտեղ ընտրությունների ժամանակ մարդկանց մատները թանաքոտում են: Ո՞նց կարելի է նման բան, ախր մենք քաղաքակիրթ երկիր ենք, մեր նախագահը «արեւմտամետ» է, ու մենք չենք կարող դիմել նման քայլի:
Այսինքն` սնոբը եթե ֆրակով ու սպիտակ ձեռնոցներով է մասնակցում հանրաքվեին, ուղղակի, մեղք է թանաքոտել նրա մատը կամ ձեռնոցի այդ հատվածը:
-Օ՚հ, ավելի բարբարոսական բան չկա, քան ձեռքը թանաքոտելը,- գիշերները տվայտվում է սնոբը, որի համար (իմա` իր առաջնորդի համար) առաջնային խնդիրը ազատագրված տարածքներն հանձնելն է ու թանաքից-բանից հեռու մնալը:
Նույն մտածողությունն է` հո մենք վայրենի աֆրիկացի չե՞նք, պետք է անսանք միջազգային հանրության ձայնին եւ հանձնենք ազատագրված տարածքները:
Իսկ հիմա իրողությունն այն է, որ մինչեւ 2008-ը եւ դրանից հետո էլ Մեղրին մնացել է իր տեղում, իսկ բանակցային գործընթացից Արցախը դուրս թողնելու «սխալ» քայլին ի պատասխան, գործող իշխանությունն էդ «դարդին» չդիմանալով` մտադրվել է հանձնել ազատագրված տարածքները: Կամ էլ, երեւի, ՀՀԿ ղեկավարն այդ քայլին է գնում թուրքերի ինադու, ովքեր այդպես էլ չընդառաջեցին իր մուրազի կատարմանը` այդպես էլ թույլ չտալով դառնալ Ստեփանակերտ-անհայտ ուղղությամբ թռիչքի առաջին ուղեւորը:
Ազատագրված տարածքները կհանձնի ու …կթռչի որքան սիրտն ուզում է:

Կիմա Եղիազարյան