Այսօր` նոյեմբերի 13-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:25-ի սահմաններում Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միչուրինի 5ա շենքի ավտոտնակում քաղաքացի կա և ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամաներ թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը` քաղաքացիները իրենց ուժերով բացել են ավտոտնակի դուռը, որտեղ հայտնաբերել են Բուրնազյան փողողի 7/3 շենքի բնակիչ, 34-ամյա Սեյրան Միրզոյանին` կիսաթույլ վիճակում: Բնակիչները ֆոտոլրագրողին ասում էին, որ իրենք անմիջապես ահազանգել են նաև 1-03 շտապօգնություն, սակայն բժիշկները ուշացել են, ովքեր ժամանելով նշված վայր` փորձում էին օգնություն ցուցաբերել Ս. Միրզոյանին, սակայն, ցավոք, նա մահացավ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված ավտոտնակում հայտնաբերվել է նաև Nissan մակնիշի 81 OF 081 համարանշի ավտոմեքենա, որը պատկանում է մահացած Ս. Միրզոյանին և, ըստ նախնական տեղեկությունների` Ս. Միրզոյանը փորձել է ավտոմեքենայի վրա աշխատանքներ կատարել և, հավանաբար, շարժի է դրել ավտոմեքենան և առաջացել է շմոլ գազ, ինչն էլ մահվան պատճառ է դարձել:
34-ամյա տղամարդը ավտոտնակում մահացել է

Մանրամասները՝ shamshyan.com–ում։