Լրահոս

07.02.2011 13:36


Քրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է Փուշքաշի ռեկորդը

Քրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է Փուշքաշի ռեկորդը

Մադրիդի «Ռեալ» ֆուտբոլային ակումբի հարձակվող կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է հունգարացի հարձակվող Ֆերենց Փուշքաշի ռեկորդը։ Այս մասին հաղորդում է «Ռեալ»-ի պաշտոնական կայքը։ Իսպանիայի առաջնությունում իր առաջին 50 գոլերը Ռոնալդուն խփել է 51 խաղի ընթացքում։  Փուշքաշին այդ արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է եղել 54 խաղ։

Ռոնալդուն անգլիական «Մանչեսթր Յունայթեդ»-ից «Ռեալ» է տեղափոխվել 2009թ. ամռանը։ Մրցաշարային աղյուսակում «Ռեալ»-ը, որ 22 խաղում 54 միավոր է հավաքել, երկրորդ տեղն է զբաղեցնում։ Առաջատար «Բարսելոնային» նա  զիջում է յոթ միավորով։

Այս խորագրի վերջին նյութերը