Ստեփան Մարգարյան. «Գյուղերի նոր վարչական բաժանումն ինչ-որ տեղ կրկնում է խորհրդայինը»
Հայաստանի գյուղերի նոր վարչական բաժանումն ինչ-որ տեղ կրկնում է խորհրդայինը։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԱԺ-ում «Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին» օրենքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովի նախագահ Ստեփան Մարգարյանը:
Օրինագիծը, որը ենթադրում է համայնքների խոշորացում, Ստեփան Մարգարյանի խոսքով` հաճախ միանշանակ չի ընդունվել գյուղապետերի կողմից, ինչը հասկանալի է. «Շատ դեպքերում գյուղապետերը, մեղմ ասած, չեն աջակցել նոր կարգին անցնելուն, որովհետև գյուղապետ է, չի ցանկանում միանալ մեկ այլ գյուղական համայնքի: Բայց պետք է հասկանալ, որ փոքր գյուղը պարզապես ի վիճակի չէ բավարար բյուջե ձևավորել: Դա հասկանում էին նաև խորհրդային տարիներին, երբ մի քանի գյուղ միավորում էին մեկ գյուղխորհրդի մեջ»,-ասաց Մարգարյանը:
Ստեփան Մարգարյան. «Գյուղերի նոր վարչական բաժանումն ինչ-որ տեղ կրկնում է խորհրդայինը»