Լրահոս

12.11.2015 15:09


Մառախուղ էր, որի պատճառով մոլորվել է, հայտնվել ադրբեջանական գյուղի մոտ

Մառախուղ էր, որի պատճառով մոլորվել է, հայտնվել ադրբեջանական գյուղի մոտ

Այսօր՝ ժամը 13.20-ի սահմաններում, Իջևանի Կայանավանի սահմանագոտում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ Հայաստան վերադարձվեց Տավուշի մարզի Կոթի գյուղի 76-ամյա բնակչուհի Լուսիկ Աբովյանը:

«Aravot.am»–ը հայտնում է, որ նա ասել է՝ մառախուղ էր, որի պատճառով մոլորվել է, հայտնվել ադրբեջանական գյուղի մոտ, ապա հայտնվել են ադրբեջանցի զինվորականները:

Հարցին՝ Ադրբեջանում իրեն ֆիզիկական բռնության ենթարկե՞լ են, նա ասել է՝ ոչ: Ներկայումս նա տեղափոխվել է Իջեւանի բժշկական կենտրոն, ուր բուժզննության կենթարկվի:

Մանրամասները՝ «Aravot.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը