ՀՀ–ն աշխատանքի և սոցիալական հարցերի 29 նախարար է ունեցել
Սկսած 1918-ից՝ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքի և սոցիալական հարցերի 29 նախարար է ունեցել։ Այս գերատեսչության առաջին նախարարը եղել է Կարճիկյան Խաչատուրը, ով 1918թ. հունիսին նշանակվել է առաջին կառավարության ֆինանսների նախարար և արդարադատության նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի նոյեմբերի 4-ին նոր կոալիցիոն կառավարությունում ստանձնել է հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարի պաշտոնը՝ միևնույն ժամանակ կատարելով ֆինանսների նախարարի պարտականությունները:
Այս պաշտոնը նա զբաղեցրել է ընդամենը 6 օր. 1918թ. նոյեմբերի 11-ին իր աշխատասենյակում սպանվելէ դաշնակցական սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից:
Առաջին հանրապետությունն, ընդհանուր առմամբ, այս գերատեսչության 9 նախարար է ունեցել։ Վերջին նախարարը եղել է Համբարձում Տերտերյանը, ով 1920թ. նոյեմբերի 24-իցդեկտեմբերի 2-ը ՀՀ ֆինանսների նախարարն էր ու հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատարը:
1920-1990թթ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում այս ոլորտի 12 նախարար է եղել։ Առաջինը Կոստանյան Հայկազն է, ով 1920-1921թթ. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումուց հետո ՀԽՍՀ սոցիալական ապահովության ժողկոմն էր: Տարիներ հետո նա բռնադատվելուգնդակահարվելէ, հետագայում՝արդարացվել:
Վերջին նախարարը կին է եղել՝ Նարինե Բալայանը, ով Հայաստանի սոցիալական ապահովության նախարար է աշխատել 1985-1990թթ:
Սկսած 1990-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխատանքի և սոցիալական հարցերի 8 նախարար է ունեցել։
Առաջինը եղել է Աշոտ Եսայանը։ Նա 1990թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԽ որոշմամբ նշանակվել է ՀՀաշխատանքիևսոցիալականապահովությաննախարար, 1995թ. հոկտեմբերից մինչև 1997թ. օգոստոսը եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
Նորանկախ հանրապետության ՀՀաշխատանքիևսոցիալականապահովությանդեռևս վերջին նախարարը Գևորգ Պետրոսյանն է, ով ընդամենը 2009թ. կեսերին էր նշանակվել նախարար։ Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Կոալիցիոն հուշագրով նախարարի այս պորտֆելը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և այդ պաշտոնի համար ԲՀԿ-ն երաշխավորել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության նախագահ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանին։
ՀՀ–ն աշխատանքի և սոցիալական հարցերի 29 նախարար է ունեցել
Սկսած 1918-ից՝ Հայաստանի Հանրապետությունն աշխատանքի և սոցիալական հարցերի 29 նախարար է ունեցել։ Այս գերատեսչության առաջին նախարարը եղել է Կարճիկյան Խաչատուրը, ով 1918թ. հունիսին նշանակվել է առաջին կառավարության ֆինանսների նախարար և արդարադատության նախարարի պաշտոնակատար, իսկ նույն թվականի նոյեմբերի 4-ին նոր կոալիցիոն կառավարությունում ստանձնել է հանրային խնամատարության ու աշխատանքի նախարարի պաշտոնը՝ միևնույն ժամանակ կատարելով ֆինանսների նախարարի պարտականությունները:
Այս պաշտոնը նա զբաղեցրել է ընդամենը 6 օր. 1918թ. նոյեմբերի 11-ին իր աշխատասենյակում սպանվել է դաշնակցական սպա Եգոր Տեր-Մինասյանի կողմից:
Առաջին հանրապետությունն, ընդհանուր առմամբ, այս գերատեսչության 9 նախարար է ունեցել։ Վերջին նախարարը եղել է Համբարձում Տերտերյանը, ով 1920թ. նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 2-ը ՀՀ ֆինանսների նախարարն էր ու հանրային խնամատարության և վերաշինության նախարարի պաշտոնակատարը:
1920-1990թթ. Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունում այս ոլորտի 12 նախարար է եղել։ Առաջինը Կոստանյան Հայկազն է, ով 1920-1921թթ. Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումուց հետո ՀԽՍՀ սոցիալական ապահովության ժողկոմն էր: Տարիներ հետո նա բռնադատվել ու գնդակահարվել է, հետագայում՝ արդարացվել:
Վերջին նախարարը կին է եղել՝ Նարինե Բալայանը, ով Հայաստանի սոցիալական ապահովության նախարար է աշխատել 1985-1990թթ:
Սկսած 1990-ից առ այսօր Հայաստանի Հանրապետությունն աշխատանքի և սոցիալական հարցերի 8 նախարար է ունեցել։
Առաջինը եղել է Աշոտ Եսայանը։ Նա 1990թ. սեպտեմբերի 20-ին ՀՀ ԳԽ որոշմամբ նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար, 1995թ. հոկտեմբերից մինչև 1997թ. օգոստոսը եղել է ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ:
Նորանկախ հանրապետության ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության դեռևս վերջին նախարարը Գևորգ Պետրոսյանն է, ով ընդամենը 2009թ. կեսերին էր նշանակվել նախարար։ Հիշեցնենք, սակայն, որ օրեր առաջ նա հրաժարականի դիմում է ներկայացրել։ Կոալիցիոն հուշագրով նախարարի այս պորտֆելը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, և այդ պաշտոնի համար ԲՀԿ-ն երաշխավորել է «Հայկական կարմիր խաչ» ընկերության նախագահ, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Մնացականյանին։
7or.am