Դժվար ընտրության առաջ ոչ թե Հայաստանն է, այլ Սերժ Սարգսյանը
2008–ից հետո Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքական դաշտում երկրաշարժ է տեղի ունեցել։
Արտաքին ոլորտում երկրաշարժին համարժեք երևույթը կոմպլեմենտար քաղաքականությունից հրաժարվելն էր։
Ներքին լեգիտիմության լուրջ դեֆիցիտը լրացնելու համար Սերժ Սարգսյանը դարձավ «նախաձեռնողական»։ Իրար հաջորդեցին խայտառակ ձախողումներ («Ֆուտբոլային» դիվանագիտությունից մինչև «եվրաասոցացում» ու ինքնանվաստացում՝ ՄՄ–ացման և ԵՏՄ–ացման տեքսով)։ Արդյունքում՝ Հայաստանը միջազգային ասպարեզում վերածվեց ֆուտբոլի գնդակի՝ կորցնելով իր հարգանքն Արևմուտքում և վստահությունը՝ Ռուսաստանում։
Օգտվելով մեր «նախաձեռնողականությունից»՝ Ալիևը հաջողացրեց փայլուն հարաբերություններ հաստատել Կրեմլի հետ և միլիարդավոր դոլարների զենք ստանալ, ինչը նախկինում չէր հաջողվում։
Միջազգային իրավասուբյեկտայնության մակարդակի անկումը զուգորդվում էր ներքին կյանքում արձանագրվող բացասական գործընթացներով՝ ներքին երկրաշարժով։
Սերժ և Տիգրան Սարգսյանների վարած սոցիալ–տնտեսական քաղաքականության արդյունքում Հայաստանի տնտեսությունը ՀՆԱ կրճատման համաշխարհային ռեկորդ սահմանեց։ Աճեց աղքատությունը, եռապատկվեց պետական պարտքը, կրճատվեցին ներդրումները, արձանագրվեց կապիտալի խոշոր արտահոսք, փակվեցին հազարավոր մանր ու միջին բիզնեսներ, և որպես այս ամենի հետևանք՝ ունեցանք սարսափելի չափերի հասնող արտագաղթ։
Հովիկ Աբրահամյանի վարչապետության շրջանում առանձնապես բան չի փոխվել. պարզապես դեմագոգիային փոխարինելու է եկել տնավարի գյալաջին։
Այս ամենը, բնականաբար, չէր կարող չազդել մեր պաշտպանունակության և անվտանգության համակարգի վրա։
Ցավալին այն է, որ այս ընթացքում Ադրբեջանը հզորացել է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ռազմաքաղաքական հաշվեկշիռը խախտվել է հօգուտ վերջինիս։ Այդ հաշվեկշռի փոփոխությունն այս պահին այնպիսին չէ, որ հնարավորություն տա Բաքվին հարձակվել ու հաղթանակ տանել, բայց այդ փոփոխությունն այնպիսին է, որ Բաքվին թույլ է տալիս պահանջներ ներկայացնել միջնորդներին, իսկ ԵԱՀԿ միջնորդներին ստիպում է ուժեղացնել ճնշումը՝ հայկական կողմից զիջումներ պահանջելով։
Ադրբեջանը պահանջում է զիջումներ՝ հակառակ դեպքում սպառնալով պատերազմ սկսել։ Կսկսի, թե ոչ՝ կախված է բացառապես հայկական կողմից։
Եթե մենք թույլ տանք այս իշխանության վերարտադրությունն ու շարունակենք թուլանալ, ապա զիջումների գնալու այլընտրանքը կլինի պատերազմը, բայց խնդիրն այն է, որ անգամ զիջումները չեն բերի խաղաղության, այլ ընդամենն ավելի մեծ պատերազմի ու ավելի դաժան հարվածների նախադրյալներ կստեղծեն։ Այնպես որ, մենք դատապարտված ենք ստատուս քվոն պահելու և հաղթելու։
Պետք է մեկ բան հստակ նշել։ Հիմա երկընտրանքի առաջ կանգնած է ոչ թե Հայաստանը, որը պետք է ընտրություն կատարի զիջումների և պատերազմի միջև (դա իրականում կեղծ ընտրություն է, քանզի երկու դեպքում էլ ստանում ենք պատերազմ և պարտություն), այլ Սերժ Սարգսյանը, ով պետք է ընտրություն կատարի խաղաղ և ցնցումային ճանապարհով հեռանալու միջև։ Իսկ այն, որ Սարգսյանը պետք է հեռանա, որպեսզի Հայաստանը կարողանա հնարավորություն ստանալ այս վիճակից դուրս գալու համար, աքսիոմատիկ ճշմարտություն է։
Եթե Սարգսյանը մնա, ապա ստիպված է լինելու այս պայմաններում որոշում կայացնել Ղարաբաղի հարցով։ Իսկ այդ որոշումը հաստատ շատ ծանր է լինելու, ինչը նրան չի ներվելու։ Որքան էլ նա փորձի հետագայում թաքնվել «խորհրդարանական կայուն մեծամասնության» հետևում (եթե, իհարկե, կարողանա հանրաքվեի ժամանակ տոկոս «խփել»), միևնույն է, պատասխանատվությունն անձամբ իրենն է լինելու՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Որքան էլ ՀՀԿ ղեկավարը փորձի հաճախորդացնել գրեթե ամբողջ քաղաքական դաշտը, միևնույն է, ՀՀ–ի ու ԼՂՀ–ի համար ճակատագրական պահին դիմադրող ուժեր ու անհատներ կգտնվեն, ովքեր ոտքի կհանեն ամբողջ ժողովրդին՝ սրբելով ճանապարհին ամեն ինչ։
Այնպես որ, Սերժ Սարգսյանը չպետք է փորձ անգամ անի սեփական ծանր ընտրության հարցը փաթաթել Հայաստանի ու Ղարաբաղի վզին։ Ինքն անցողիկ է, իսկ Հայաստանն ու Ղարաբաղը՝ մնայուն։

Կարեն Հակոբջանյան