Տնտեսական

12.11.2015 11:13


Ընտանիքի կողմից աշխատեցվող զբոսաշրջային բիզնեսը հարկերից ազատելու մասին օրինագիծն ընդունվեց

Ընտանիքի կողմից աշխատեցվող զբոսաշրջային բիզնեսը հարկերից ազատելու մասին օրինագիծն ընդունվեց

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունվել է Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հարկերից ազատվում է զբոսաշրջային տների միջոցով բացառապես ընտանիքի կողմից ծառայություններ մատուցելու բիզնեսը:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել էր՝ հարկերից ազատվելու են բացառապես այն զբոսաշրջային տները, որոնք աշխատեցվում են միայն ընտանիքի անդամների կողմից, իսկ երբ ընտանիքի անդամ չհանդիսացող այլ մեկը ներգրավվի այդ բիզնեսում, վերջինն այլևս չի դիտարկվի այս օրինագծի շրջանակներում։

Այդ տներում բոլոր ծառայությունները պետք է մատուցվեն զուտ ընտանիքի անդամների կողմից,–ասել էր փոխնախարարը,–օրինակ՝ եթե ընտանիքի անդամները զբոսաշրջության զարգացման համար սեփական տունը վարձակալությամբ են տալիս, աշխատում են ընտանիքի անդամներով, ապա կազատվեն պետական հարկից սեզոնային ցանկացած ամսի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը