Աշխարհ

11.11.2015 17:44


Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ից կրկին հայ է զոհվել

Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի ունեցած ՃՏՊ–ից կրկին հայ է զոհվել

Նոյեմբերի 11-ին՝ ժամը 15.48-ին, ՌԴ-ում ՀՀ դեսպանության ՏԿԱԻՆ ներկայացուցիչ, փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում ՌԴ Սարատով-Երշով ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ, և հնարավոր է, որ տուժածների մեջ լինեն ՀՀ քաղաքացիներ կամ ազգությամբ հայեր:

Մանրամասները պարզելու համար կապ է հաստատվել ՌԴ ԱԻՆ ՃԿԱԿ հետ, որտեղից հայտնում են, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում նոյեմբերի 10-ին՝ ժամը 16.41-ի սահմաններում, Սարատով-Երշով ավտոճանապարհին՝ Ստեպնոյե բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ: Բախվել են «ՎԱԶ-21010» մակնիշի և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ, որի հետևանքով 1965 թ. ծնված Ֆրիդա Սուրենի Ստեփանյանը մահացել է:

Պատահարի հետևանքով տուժածները` 1975 թ. ծնված Կարապետ Սիսակի Ամբարդանյանը, 1975 թ. ծնված Հասմիկ Վազգենի Ամբարդանյանը և 1954 թ. ծնված Վարդիթեր Պետրոսի Պալյանը, հոսպիտալացվել են Սարատով քաղաքի ԲԿ, որտեղ Հասմիկ Ամբարդանյանը, ստանալով բուժօգնություն, դուրս է գրվել: Կարապետ Ամբարդանյանի և Վարդիթեր Պալյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:

Այս խորագրի վերջին նյութերը