Տնտեսական

11.11.2015 13:48


Ընտանիքի կողմից աշխատեցվող զբոսաշրջային բիզնեսն ուզում են ազատել հարկերից

Ընտանիքի կողմից աշխատեցվող զբոսաշրջային բիզնեսն ուզում են ազատել հարկերից

ՀՀ ԱԺ այսօրվա արտահերթ նիստում քննարկվել է Կառավարության ներկայացրած օրինագիծը, որով հարկերից ազատվում է զբոսաշրջային տների միջոցով բացառապես ընտանիքի կողմից ծառայություններ մատուցելու բիզնեսը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ հարկային օրենսդրությունում առաջարկվող այս փոփոխության նպատակը փոքր և միջին ձեռնարկատիրությունն ու զբոսաշրջության զարգացումը խթանելն է։

Նա նշել է, որ հարկերից ազատվելու են բացառապես այն զբոսաշրջային տները, որոնք աշխատեցվում են միայն ընտանիքի անդամների կողմից, իսկ երբ ընտանիքի անդամ չհանդիսացող այլ մեկը ներգրավվի այդ բիզնեսում, վերջինն այլևս չի դիտարկվի այս օրինագծի շրջանակներում։

–Այդ տներում բոլոր ծառայությունները պետք է մատուցվեն զուտ ընտանիքի անդամների կողմից,-ասել է փոխնախարարը,–օրինակ՝ եթե ընտանիքի անդամները զբոսաշրջության զարգացման համար սեփական տունը վարձակալությամբ են տալիս, աշխատում են ընտանիքի անդամներով, ապա կազատվեն պետական հարկից սեզոնային ցանկացած ամսի:

Միրումյանը նաև նշել է, որ նման հյուրատներ այժմ գործում են միայն մարզերում, բայց օրենքը չի սահմանափակում, որ գործունեություն ծավալեն նաև մայրաքաղաքում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը