Լրահոս

21.11.2009 10:12


«Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը

Նոյեմբերի 17-ը մեր տոնն էր, և այդ օրը մենք ակնկալում էինք  կառավարությունից լսել մեզ հուզող հարցերի պատասխաններն ու աջակցություն ստանալ ներկա դժվարին ժամանակահատվածում:

Սակայն փոխարենը լսեցինք ՀՀ ԿԳ նախարարի հայտարարությունը,  ըստ որի նախատեսվում է մեզ զրկել  այն փոքր աջակցությունից, որը տրամադրում էր կառավարությունը' փոխարենը ստեղծելով անհասկանալի և կոռուպցիոն ռիսկեր պարունակող հիմնադրամ: Տնտեսական ճգնաժամի պայմաններում, երբ ուսանողության համար առկա են բազում սոցիալական դժվարություններ, և ուսանողն ունի հացի ու փոխադրամիջոցի հանապազօրյա խնդիրներ, այս հայտարարությունը մեր իրավունքների ամենակոպիտ խախտում է և քամահրանքի ցայտուն դրսևորում հայրենի կառավարության կողմից: Մեր պաշտոնատար այրերը, ուսանողության սոցիալական բեռը թեթևացնելու և կրթաթոշակը ավելացնելու փոխարեն, մեզանից փորձում են խլել այն ամենաչնչինը, որով հնարավոր է գոնե տրանսպորտի խնդիրը որևէ կերպ լուծել:

Սիրելի′ ուսանող, կոչ ենք անում համախմբվել և միասնականորեն պայքարել նշված անհեթեթ նախաձեռնությունը կառավարության որոշում չդարձնելու համար:

                                                               ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

Այս խորագրի վերջին նյութերը