Պուշկինի 51/1 շենքի դուռը կոտրած և ներս մտած քաղաքացիները չեն պատրաստվում հեռանալ
Արդեն 6–րդ օրն է՝ Պուշկինի 51/1 (նախկինում՝ Սարյան 19/21) նորակառույց շենքի բնակիչները կոտրել են մուտքի երկաթյա դուռը և ներս մտել տարիներ առաջ գնած իրենց կիսակառույց բնակարաններ։
«7օր»–ի հետ զրույցում նրանք պատմել են, որ դարձել են խարդախության զոհ։ Բնակիչներից Սուրեն Աբրահամյանի խոսքերով՝ 2007թ. իրենք պայմանագիր են կնքել կառուցապատող Գագիկ Պապոյանի հետ, շենքի կառուցումն ավարտվել է 2009թ., սակայն 2011թ., երբ շենքի ներքին հարդարման աշխատանքներն էին իրականացվում, Գագիկ Պապոյանը ձերբակալվել է։
–Դրանից հետո հայտնվեց Անդրանիկ Խալոյանը, ով հայտարարեց, թե շենքը կառուցվել է իր հողի վրա, ուրեմն իրենն է։ Շենքի մուտքի դուռը փակեց, որ չկարողանանք ներս մտնել։ Հենց Պապոյանին նստացրեցին, Խալոյանը մեկ էլ հիշեց, որ շենքն իրենն է։ Իսկ հողը ապօրինի է ձեռք բերել։ Ես քաղաքապետարանից թուղթ ունեմ, որ երբ իրեն հողը հատկացվել է, ինքն ու չափագրողը թուղթ են ներկայացրել, որ այդտեղ շինություն չկա, այն դեպքում, երբ արդեն 3–4 հարկ կառուցված էր,–պատմել է Ս. Աբրահամյանը։
Իրեն խաբված համարող բնակիչը նաև հավելել է, որ Անդրանիկ Խալոյանն ապօրինաբար թույլ չի տալիս բնակիչներին մտնել շենք։
–Ոստիկանները հա գալիս են, հա ուզում են մեզ դուրս հանեն, մենք դուրս չենք գալիս։ Մնալու ենք, պայքարելու ենք մինչև վերջ, փորձելու ենք ջուր, լույս քաշել ու ապրել։ 2–3 տարի առաջ դիմել ենք Սերժ Սարգսյանին, բայց ոչ մի արձագանք չկա։ Դիմել ենք դատական տարբեր ատյաններ, պետական տարբեր կառույցներ, բայց ոչ մեկը մեր հարցը չի լուծում, որովհետև Անդրանիկ Խալոյանի մեջքին մարդիկ են կանգնած,–նշել է բնակիչը։

7or.am