Տնտեսական

09.11.2015 14:30


«Նաիրիտի» աշխատակիցներն ԱԺ–ի մոտ են

«Նաիրիտի» աշխատակիցներն ԱԺ–ի մոտ են

«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցներն այսօր՝ ժամը 11.00–ից, հավաքվել են Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ անցկացվում են 2016թ. պետական բյուջեի նախագծի քննարկումները: Նաիրիտցիները պահանջում են վերագործարկել գործարանն ու չեղյալ համարել այն պայմանագրերը, որոնցով իրենք պարտավորվել են հրաժարվել աշխատավարձերի չվճարումից առաջացած տույժ ու տուգանքներից, որպեսզի ստանան աշխատավարձերը։

Աշխատոողները հանդիպում են պահանջում, սակայն նրանց դեռ ոչ ոք չի մոտեցել։

Հիշեցնենք՝ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն ասել էր, որ պետությունը պատրաստ է վերագործարկել «Նաիրիտը», եթե գտնվի պոտենցյալ ներդրող։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը