Լրահոս

07.02.2011 12:57


Հովիկ Աբրահամյանը թուրքերի պահվածքը համարում է անբարոյականություն

Հովիկ Աբրահամյանը թուրքերի պահվածքը համարում է անբարոյականություն

Քիչ առաջ մեկնարկած ՀՀ ԱԺ 4-րդ գումարման 9-րդ նստաշրջանի սկզբում «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանն ընդգծել է, որ թուրքերն Անիի ավերակներում նամազ են անում, ֆոտոսեսիաներ կատարում, հայերին օկուպանտ են անվանում, «Բարեկամության հուշարձանն» են ապամոնտաժում և նույնիսկ այնքան են լկտիացել, որ արդեն խոսում են ցեղասպան Եվրոպայի և այդ Եվրոպայում թուրքերի նկատմամբ ֆաշիզմի դրսևորումների մասին: Պատգամավորը հետքաքրքրվել է, թե այս ամենը հաշվի առնելով Հովիկ Աբրահամյանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ չի՞ խոսում այն մասին, որ արդեն ժամանակն է հայկական կողմը խորհրդարանից հետ վերցնի հայ-թուրքական արձանագրությունները և իր ստորագրությունը:

Հ. Աբրահամյանը նկատել է, որ այս հարցին ինքը մի քանի անգամ պատասխանել է և իր դիրքորոշումը չի փոխվել, իսկ թուրքերի կողմից վերոնշյալ քայլերը, նման խոսակցությունները համարում է անբարոյականություն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը