Մարզահամերգային համալիրի, Երիտասարդական պալատի և Կրկեսի շենքի ճակատագրերի մասին
Քաղաքաշինության նախարար ՆարեկՍարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ փոփոխմանը և նշել, որ մինչ այժմ էսքիզայինորևէ պրոյեկտ ո՛չնախարարությունը, ո՛չքաղաքապետարանը չեն ստացել։
Միաժամանակ, նա նշել է, որ թույլ չեն տա նոր սեփականատիրոջը՝ միջամտի Մարզահամերգայինհամալիրիշենքիճարտարապետականտեսքին և դեֆորմացնի այն։
Ինչ վերաբերում է նոր սեփականատիրոջ՝ օֆշորային գոտում գտնվելու հանգամանքին, Ն. Սարգսյանը նշել է, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ Քաղաքաշինությաննախարարություննօֆշորայինթեմաներովչիզբաղվում:
Խոսելով Երիտասարդականպալատի չկառուցվելու մասին՝ նա հայտարարել է, որ որպես ճարտարապետ՝ որոշ առումով բավարարված է այդ վիճակով։
–Չէիուզենա, որմրցույթումհաղթած ճապոնական այդնախագիծը կյանքի կոչվեր: Օտար, Երևանիհետոչմիկապչունեցողշինություն էր, միանհասկանալիխոշոր, ահռելիկառույց, բնակելիտուն,–հավելել է նա:
Ինչ վերաբերում է Կրկեսիշենքի կառուցմանը, ապա Ն. Սարգսյանը վստահեցրել է, որ այն ավարտին կհասցվի 2016թ.վերջին կամ 2017թ.սկզբին:
Մարզահամերգային համալիրի, Երիտասարդական պալատի և Կրկեսի շենքի ճակատագրերի մասին
Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սեփականատիրոջ փոփոխմանը և նշել, որ մինչ այժմ էսքիզային որևէ պրոյեկտ ո՛չ նախարարությունը, ո՛չ քաղաքապետարանը չեն ստացել։
Միաժամանակ, նա նշել է, որ թույլ չեն տա նոր սեփականատիրոջը՝ միջամտի Մարզահամերգային համալիրի շենքի ճարտարապետական տեսքին և դեֆորմացնի այն։
Ինչ վերաբերում է նոր սեփականատիրոջ՝ օֆշորային գոտում գտնվելու հանգամանքին, Ն. Սարգսյանը նշել է, որ ոչինչ ասել չի կարող, քանի որ Քաղաքաշինության նախարարությունն օֆշորային թեմաներով չի զբաղվում:
Խոսելով Երիտասարդական պալատի չկառուցվելու մասին՝ նա հայտարարել է, որ որպես ճարտարապետ՝ որոշ առումով բավարարված է այդ վիճակով։
–Չէի ուզենա, որ մրցույթում հաղթած ճապոնական այդ նախագիծը կյանքի կոչվեր: Օտար, Երևանի հետ ոչ մի կապ չունեցող շինություն էր, մի անհասկանալի խոշոր, ահռելի կառույց, բնակելի տուն,–հավելել է նա:
Ինչ վերաբերում է Կրկեսի շենքի կառուցմանը, ապա Ն. Սարգսյանը վստահեցրել է, որ այն ավարտին կհասցվի 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին:
7or.am