Տնտեսական

09.11.2015 11:58


Բաղրամյան 26–ը վերանորոգելու համար բյուջեից գումար է տրվելու

Բաղրամյան 26–ը վերանորոգելու համար բյուջեից գումար է տրվելու

2016թ. պետական բյուջեի նախագծով՝ 590 միլիոն դրամ է հատկացվելու Սերժ Սարգսյանի աշխատակազմի, խորհրդարանի և ՀՀ կառավարության աշխատակազմի ենթակայության շենքերի վերանորոգման համար: Այս մասին ԱԺ–ում բյուջեի քննարկման ժամանակ հայտնել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:

Նա նաև նշել է, որ քաղաքաշինության ոլորտին կհատկացվի 9 մլրդ 88 մլն դրամ։ Նախորդ տարի հատկացվել էր 11 մլրդ 79 մլն դրամ:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ հավելել է, որ կրթական օբյեկտների հիմնանորոգման և շինարարության համար կտրամադրվի 4 լրդ 470 մլն դրամ, մարզական օբյեկտների համար՝ 705 մլն, մշակութային օբյեկտների համար՝ 285 մլն դրամ։

Հայաստանի հանրային հեռուստաընկերության և հանրային ռադիոընկերության շենքերի հիմնանորոգման համար նախատեսված է հատկացնել 278 մլն դրամ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը