Հարցազրույց

09.11.2015 11:44


Ջեյմս Ուորլիք. «Անհնար է որոշել՝ որ կողմն է հրահրել հարձակումը»

Ջեյմս Ուորլիք. «Անհնար է որոշել՝ որ կողմն է հրահրել հարձակումը»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ համատեղ աշխատանքներ են կատարում մինչեւ տարեվերջ երկու երկրների նախագահների հանդիպման կազմակերպման առնչությամբ: «Արմենպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում այս մասին ասաց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նա անդրադարձավ նաեւ սահմանային վերջին միջադեպերին եւ պարզաբանեց, թե ինչն է խոչընդոտում հակամարտության խաղաղ կարգավորմանը:

–Որո՞նք են այն խնդիրները, որ ներկա դրությամբ խոչընդոտում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու համաձայնագրի ստորագրմանը:

Խաղաղության ամենամեծ խոչընդոտը բանակցությունների միջոցով խնդրի արդարացի և տևական կարգավորմանը հասնելուն ուղղված քաղաքական կամքի բացակայությունն է Հայաստանում և Ադրբեջանում: Մենք բազմիցս նշել ենք, որ բանակցային ճանապարհով ձեռք բերած կարգավորումը տևական ժամանակ այս հակամարտությունից տուժած տարածաշրջանին կբերի խաղաղություն և բարգավաճում: Համանախագահները կշարունակեն այս հակամարտության կարգավորմանն ուղղված իրենց ջանքերն այնքան ժամանակ, քանի դեռ կողմերը կարևորում են մեր դերը, բայց վերջանական որոշումը պետք է կայացնեն նախագահները:

–Պարո՛ն համանախագահ, չեք կարծո՞ւմ, որ վերջին միջադեպը, երբ ադրբեջանական կողմը կրակոց արձակեց դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ներկայացուցիչների եւ համանախագահների ուղղությամբ, հենց խոչընդոտներից մեկն է, այն աումով, որ բացակայում է վստահության տարրը:

Միջադեպը, որը գրանցվեց համանախագահների և ԵԱՀԿ դիտորդների շփման գիծն անցնելու ընթացքում, անընդունելի է: Անհնար է որոշել, թե որ կողմն է հրահրել հարձակումը, ինչն արված էր դիտավորյալ և միտված էր բանակցային գործընթացը խաթարելուն: ԵԱՀԿ դիտորդները կարևոր գործառույթ են իրականացնում՝ նպաստելով կայունությանն ու անվտանգությանը շփման գծի երկայնքով, ինչպես նաև՝ միջազգային սահմանին: Նրանց անվտանգությունը երբևէ չպետք է վտանգվի:

Մանրամասները՝ «Արմենպրես»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը