Լրահոս

09.11.2015 08:15


ՃՏՊ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին և Ծովագյուղում

ՃՏՊ Դիլիջան-Սևան ավտոճանապարհին և Ծովագյուղում

Նոյեմբերի 9-ին՝ ժամը 04.20-ին, ՏԿԱԻՆ–ում տեղեկություն է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Դիլիջան - Սևան հատվածում (17-րդ կմ) «Լեքսուս» մակնիշի 34ԼR734 պ/հ ավտոմեքենան (վարորդ Վ. Ե. ,ծնված 1991թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. հրշեջ-փրկարարների օգնության կարիքը չկա:

ՃՏՊ-ի հետևանքով տուժածներ Վ.Ե.-ն և ուղևոր Հ. Ա.-ն (ծնվ. 1990թ.) հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Այնուհետև տեղեկատվություն է ստացվել, որ ավտոմեքենայի գազի բալոնի փականը փակելու, հոսանքազրկելու և ուղղելու համար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, իսկ ավտոմեքենան ուղղելու և ավտոճանապարհի երթևեկելի հատված տեղափոխելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

***
Նոյեմբերի 8-ին՝ ժամը 21.59-ին, ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծովագյուղ սուպերմարկետի դիմաց բախվել են «ՎԱԶ-2107» մակնիշի 34CD422 պ/հ (վարորդ` Ն. Ս.), «Միցուբիշի պաջերո» մակնիշի 34UM193 պ/հ (վարորդ` Վ. Ա.), «Տոյոտա պրադո» մակնիշի 88MA883 պ/հ (վարորդ` Մ. Բ.) և «Մերսեդես» մակնիշի 65QO555 պ/հ ավտոբուս (վարորդ` Ս. Վ.) ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդ 1981թ. ծնված Ն. Ս.-ն և ուղևոր` 1990թ. ծնված Հ. Ս-ն տեղափոխվել են Սևանի ԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «ՎԱԶ-2107» և «Տոյոտա պրադո» մակնիշի ավտոմեքենաները:

Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Այս խորագրի վերջին նյութերը