Լրահոս

20.11.2009 18:56


Լիտվայի արտգործնախարարը ողջունել է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը

Լիտվայի արտգործնախարարը ողջունել է հայ–թուրքական արձանագրությունների ստորագրումը

Պաշտոնական այցով Հայաստանում է Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասը։ Այսօր համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ  ողջունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի արտգործնախարար Վիգաուդաս Ուշացկասին և նրա գլխավորած պատվիրակությանը՝ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը շարունակել են ս.թ. մայիսին Մադրիդում սկսված երկխոսությունը և քննարկել հետագայում քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական և գիտական ոլորտներում փոխշահավետ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերը։ Նա նշել է, որ կողմերը լի են պատրաստակամությամբ՝ շարունակելու բազմակողմանի համագործակցությանն ուղղված գործնական քայլերը։ Կողմերը կարծիքներ են փոխանակել Հայաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի վերաբերյալ։ Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային կազմակերպությունների շրջանակում Հայաստանի և Լիտվայի համագործակցությանը, առևտրատնտեսական համագործակցության խորացմանը։ Քննարկվել են նաև տարածաշրջանի արդի խնդիրները։

Լիտվայի նախարար Վիգաուդաս Ուշացկասն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Էդվարդ Նալբանդյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ առաջին անգամ է Հայաստանում։ Նա հատուկ շնորհակալություն է հայտնել, որ առավոտյան սպորտով զբաղվելու ժամանակ հատուկ հնարավորություն է ստացել տեսնել Արարատը։ Նա հույս է հայտնել, որ ԵՄ-ն հայերի համար առաջին հերթին նշանակում է տնտեսության արդիականացում, ժողովրդավարություն, ինչպես նաև լավ հարաբերություններ բոլոր հարևանների համար։ Այս առումով նա ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև արձանագրությունների ստորագրումը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների երկխոսությունը։ Նա նշել է նաև, որ Լիտվան աջակցում է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու որոշումը։ Խոսքի վերջում Լիտվայի արտգործնախարարը ջերմ ողջույններ է փոխանցել Լիտվայում հանրահայտ օպերային երգչուհի Հասմիկ Գրիգորյանի կողմից։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը