Երևանում ՀՀ ՊՆ աշխատակիցը վրաերթի է ենթարկել Սուրենավանի գյուղապետի տղային, ով տեղում մահացել է
Նոյեմբերի 8-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00-ի սահմաններում Արշակունյաց պողոտայում` Կոմիտասի անվան պանթեոնի դիմաց, Երևանի բնակիչ, 30-ամյա Գևորգ Երեմյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 88 DP 889 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն վրաերթի ենթարկվածը, ով երիտասարդ տղա էր` տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցը անցնելիս է եղել չթույլատրելի հատվածով:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդ Գ. Երեմյանը աշխատում է ՀՀ Պաշտպանության նախարարությունում: Վարորդը ինքնակամ ներկայացել է ոստիկանության Շենգավիթի բաժին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացած տղան Արարատի մարզի Սուրենավան գյուղի գյուղապետի տղան էր 20-ամյա Արաբո Կարոյի Կարապետյանը, ով սովորում էր Մանկավարժական համալսարանում:

Մանրամասները՝ shamshyan.com–ում։