Լրահոս

08.11.2015 13:33


Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է ՌՈ փոխգնդապետի 17-ամյա տղայի դին

Բարձրահարկ շենքի բակում հայտնաբերվել է ՌՈ փոխգնդապետի 17-ամյա տղայի դին

Երևանում նոյեմբերի 7-ին՝ ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Բաշինջաղյան 6-րդ շենքի բակում երիտասարդ տղայի դի կա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի 9-րդ հարկի բնակիչ, 17-ամյա Արսեն Հերիքյանի դին: Դիակի մոտ հայտնաբերվել է նաև ուրագ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը 2 վարկածի ուղղությամբ են աշխատում. Կա՛մ տղան պատուհանին աշխատանքներ կատարելիս է անզգուշաբար վայր ընկել` դառնալով դժբախտ դեպքի զոհ, կա՛մ ինքնասպան է եղել:

Կայքի տեղեկություններով` Ա. Հերիքյանի հայրը աշխատում է ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանությունում, կոչումով փոխգնդապետ է:

Մանրամասները՝ Shamshyan.com–ում:

Այս խորագրի վերջին նյութերը