Լրահոս

30.09.2010 16:38


Հայտնվել է աշխարհի ամենակարող աճպարարը

Հայտնվել է աշխարհի ամենակարող աճպարարը

Չինաստանի բնակիչը ծրագրում է պատմության մեջ մտնել որպես աշխարհի ամենաանսովոր հնարքներ կատարող։

Գույչժոու գավառի բնակիչ Յանգ Գոնգխեն հայտարարել է, թե ի վիճակի է ավելի քան 30 տարբեր հնարքներ կատարել։

Ապացուցելու համար նա Հունան գավառի Չանշա քաղաքում տեղի ունեցած շոուի ժամանակ կատարել է այդ բոլոր հնարքները։

«Lenta.co.il»-ի փոխանցմամբ՝ զմայլված հանդիսատեսը նայել է, թե ինչպես է նա կանգնել վառվող լամպերի ու դանակների վրա, էլեկտրական շաղափիչով ծակել քիթը և նույնիսկ պարանների օգնությամբ քաշել մեքենան։

Բացի այդ, նա լսարանին ապշեցրել է նրանով, որ քթանցքի մեջ մտցնելով կենդանի օձը՝ բերանով դուրս է հանել։

 

Այս խորագրի վերջին նյութերը